• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՄԱԿ-ի ԱԽՏՏՍ հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին:

03 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ի ԱԽՏՏՍ հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը, ս․թ․ նոյեմբերի 1-3-ը Բանգկոկում մասնակցում է ՄԱԿ-ի մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին։

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանան։

Նոյեմբերի 1-ին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Իր ելույթում դեսպան Կաժոյանը մասնավորապես ընդգծեց Հայաստանի, իբրև դեպի ծով ելք չունեցող երկրի համար տնտեսական ներուժն ամբողջական զարգացնելու և կայուն զարգացումն ապահովելու համար լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման նպատակով ֆինանսական հոսքերի կարևորությունը, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ ս․թ․ սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան 10-ամսյա շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Դեսպան Կաժոյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող էթնիկ զտումների երկարատև քաղաքականության արդյունքում 101 848 քաղաքացիներ, ներառյալ 30 հազար երեխաներ ստիպված էին լքել իրենց հայրենիքն ու մշտական բնակության վայրերը՝ թողնելով իրենց տները, գույքը և հազարամյա մշակութային ժառանգությունը։

Դեսպան Կաժոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրոթյան, միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար նորմերի, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում էր։

Վահրամ Կաժոյանը կոչ արեց ՄԱԿ-ի զարգացման ու մարդասիրական կառույցներին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։

ՄԱԿ-ի մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին մասնակցում էին ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 53 անդամ ու 9 ասոցացված անդամ պետությունների և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: